ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայի ԱԽ-ն հորդորել է ներգրավված բոլոր կողմերին «նպաստել Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատմանը»

Թուրքիայի ԱԽ-ն հորդորել է ներգրավված բոլոր կողմերին «նպաստել Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատմանը»

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը հորդորել է հայ-ադրբեջանական հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերին «նպաստել Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատմանը»։

Նախագահական նստավայրում Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ կայացած նիստից հետո խորհուրդը կրկին վճռական աջակցություն է հայտնել Ադրբեջանին, պնդելով, թե Բաքուն մեծ ջանքեր է գործադրում կայուն խաղաղության հասնելու համար։

«Բոլոր երկրները, հատկապես՝ տարածաշրջանի պետությունները, պետք է անկեղծ նպաստեն խնդրի կարգավորմանը, ոչ թե թեժացմանը», – հայտարարել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն՝ առանց հավելյալ մանրամասների։

  • Կիսվել: