չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
«Խաղաղության երկրորդ գագաթնաժողովին» կհրավիրվի Ռուսաստանը. Ուկրաինայի ԱԳՆ

«Խաղաղության երկրորդ գագաթնաժողովին» կհրավիրվի Ռուսաստանը. Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի հարցով հաջորդ միջազգային համաժողովը պետք է հանգեցնի նրան, որ գագաթնաժողովին հրավիրվի նաև Ռուսաստանը։ Այս մասին ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա նշել է, որ վաղ թե ուշ անհրաժեշտ կլինի խոսել Ռուսաստանի հետ։

«Իհարկե, մենք հիանալի հասկանում ենք, որ կգա այն պահը, երբ անհրաժեշտ կլինի խոսել Ռուսաստանի հետ»,- ընդգծել է Կուլեբան՝ նշելով, որ Արևմուտքի և գլոբալ հարավի դիրքորոշումները տարբերվում են։

  • Կիսվել: