շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խաչիկում տեղի ունեցավ աշխարհի ամենամեծ և ռեկորդային չափսեր ունեցող գաթայի օրհնության արարողակարգը

Խաչիկում տեղի ունեցավ աշխարհի ամենամեծ և ռեկորդային չափսեր ունեցող գաթայի օրհնության արարողակարգը

Սույն թվականի սեպտեմբերի 18-ին Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում տեղի ունեցավ ամենամյա գաթայի փառատոն, հայտնում են Արենիի համայնքապետարանից:

՛՛Փառատոնին մասնակցում էին համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մի շարք բարձրաստիճան զինվորականներ, բազմաթիվ զբոսաշրջիկներ և Խաչիկ բնակավայրի բոլոր բնակիչները։

Փառատոն-միջոցառման ընթացքում տեղի ունեցավ աշխարհի ամենամեծ և ռեկորդային չափսեր ունեցող գաթայի օրհնության արարողակարգ և հյուրասիրություն, որից հետո օրը էլ ավելի տոնական դարձրեցին հայտնի բազմաթիվ երգիչներ և պարային խմբեր։

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանին, բոլոր Խաչիկցիներին և կազմակերպչական աշխատանքները իրականացրած խմբին` նման գեղեցիկ և անմոռանալի միջոցառման համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: