երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խաչի լեռնանցքը փակվել է բեռնատար տրանսպորտի համար

Խաչի լեռնանցքը փակվել է բեռնատար տրանսպորտի համար

Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով, Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
 
Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:
 
Հիշեցնենք` Խաչի լեռնանցքը ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատար տրանսպորտի համար երկու ուղղություններով փակվել էր հունվարի 12-ին, բացվել էր հունվարի 15-ին:

  • Կիսվել: