չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Խաչակիրներ»-ի ջոկատը Կոռնիձորի դիրքերից հեռու այլ հատվածում է դիրքավորվել. ջոկատի հրամանատար

«Խաչակիրներ»-ի ջոկատը Կոռնիձորի դիրքերից հեռու այլ հատվածում է դիրքավորվել. ջոկատի հրամանատար

«Խաչակիրներ»-ի ջոկատը, որը երեկ Կոռնիձորում էր, այժմ Կոռնիձորի դիրքերից հեռու այլ հատվածում է դիրքավորվել: Այս մասին հայտնել է ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը:

«Այս պահին տղաները հավաքվում են: Որեւէ անօրինական գործողություն չենք անելու: Մի քանի օր ժամանակ տվեք: Մենք ուղղակի Կոռնիձորի դիրքերի հատվածից մի փոքր հետ ենք եկել, որպեսզի իրավիճակը չլարենք, եւ այլ վայրում ենք դիրքավորված»,- հայտնեց Սարգիս Պողոսյանը:

Հիշեցնենք, որ ջոկատը օգոստոսի 8-ին բողոքի ակցիա էր կազմակերպել Կառավարության դիմաց։ Նրանք ժամանակ էին տվել Կառավարությանը Կոռնիձորի մոտ հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարերը Արցախ հասցնելու համար՝ հակառակ դեպքում սպառնալով, որ իրենք կդիմեն ուժի։ Կառավարությունից պատասխան չստանալով՝ նրանք գիշերը շարժվել էին Կոռնիձոր։

  • Կիսվել: