ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կորոնավիրուսի հայտնաբերելիության էական աճ ունենք. Փաշինյան

Կորոնավիրուսի հայտնաբերելիության էական աճ ունենք. Փաշինյան

Համաճարակային վիճակը Հայաստանում շարունակաբար թուլանում է, սակայն ամենօրյա նոր դեպքերի բացարձակ թվերը շարունակում են բարձր մնալ: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց.  ՛՛Եթե նախկինում մեր նոր դրական դեպքերը հասնում էին օրվա կտրվածքով արված թեստերի 25-30 տոկոսի մակարդակի, հիմա տատանվում է 15 տոկոսի մոտակայքում: Սա նշանակում է, որ մենք հայտնաբերելիության էական աճ ունենք՛՛:

Վարչապետն ասաց նաև, որ եթե նախկինում հոսքերը մեծ էին, ու իրենք պասիվ սպասում էին, որպեսզի մարդիկ իրենք դիմեն, ապա հիմա մարտավարության փոփոխություն է տեղի ունենում, և ԱՆ-ն ավելի նախաձեռնող կլինի:

՛՛Մենք սեփական նախաձեռնությամբ կգնանք ռիսկային տեղեր, գործարաններ և այլն ու ախտորոշում կիրականացնենք։ Սա թույլ կտա ի վերջո հաղթահարել համաճարակը՛՛,-վստահեցրեց Փաշինյանը:

 

  • Կիսվել: