հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԿԳՄՍ փոխնախարարը Վանաձորում ներկա է եղել Վերջին դասի տոնական միջոցառմանը

ԿԳՄՍ փոխնախարարը Վանաձորում ներկա է եղել Վերջին դասի տոնական միջոցառմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը այսօր աշխատանքային այցով Վանաձորում է:

Փոխնախարար Կարեն Թռչունյանը և ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը ներկա են եղել Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի Վերջին դասի տոնական միջոցառմանը: Այն ավագ դպրոցի համար 85-րդ՝ հոբելյանական Վերջին դասն էր:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Կարեն Թռչունյանը հաջողություններ է մաղթել շրջանավարտներին. «Այս նոր կյանքի ճանապարհին ձեզ հաջողություններ ու հաղթանակներ եմ մաղթում: Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը կյանքում կգտնի իր արժանի տեղը և պիտանի զավակ կլինի մեր հայրենիքի համար»:

 

  • Կիսվել: