չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է Պատմական Արտաշատի նոր բացված շերտին

ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է Պատմական Արտաշատի նոր բացված շերտին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել է ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի վարչական տարածքի պեղավայր՝ տեղում ծանոթանալու հայտնաբերված Պատմական Արտաշատ մայրաքաղաքի սյունաշար պալատի մնացորդներին՝ հետագայում դրանց պահպանման հնարավոր միջոցները քննարկելու նպատակով։ Այս մասին հաղորդում է ԿԳՄՍՆ-ն:

Պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար Մ․ Զարդարյանը նախարարի տեղակալին ներկայացրել է պեղումների ընթացքում հայտնաբերված սյունաշար կառույցը /հավանաբար պալատի/, գտածոները, դրանց ուսումնասիրման ընթացքը։  Քննարկվել են հայտնաբերված պալատի պահպանման և թանգարանացման, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման հնարավոր՝ օրենքով սահմանված հետագա քայլերն ու միջոցառումները։

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ՊՄՀՊ վարչությանը հանձնարարել է առաջիկայում կազմակերպել հանդիպում շահագրգիռ մարմինների ու կազմակերպությունների հետ՝ հայտնաբերված պալատի հետագա պահպանման և կառավարման ծրագիրը մշակելու համար։

Նշենք, որ պեղումներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը:

  • Կիսվել: