հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԿԳՄՍ նախարարությունը հերքում է

ԿԳՄՍ նախարարությունը հերքում է

«Ժամանակ» թերթում այսօր հրապարակում է եղել առ այն, թե իբր 20%-ով նվազել է դպրոցների ֆինանսավորումը:

«Տեղեկացնում ենք, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: Դպրոցների ֆինանսավորումը չի նվազել, այլ, ընդհակառակը, ավելացել է ոչ միայն նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ կապված, այլև այն դպրոցներում, որտեղ ուսուցչի 1 դրույքի դիմաց վճարը ցածր է եղել 108.8 հազար դրամից, այն բարձրացել է և հավասարվել 108.8 հազար դրամի՝ պահպանելով դրանից բարձր փաստացի դրույքաչափը:

Այս պահին դպրոցների ֆինանսավորումն իրականացվում է ըստ սահմանված կարգի»,-հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

  • Կիսվել: