ԿԳՄՍ նախարարության թիմը մաքրել է Ագարակ պատմահնագիտական արգելոցի տարածքը
«Այսօր նախարարության մեծ թիմով մաքրել ենք Ագարակ պատմահնագիտական արգելոցի տարածքը՝ Հուշարձանների պահպանության միջազգային օրվան ընդառաջ»։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հորդորելով օգտակար գործով զբաղվել:
«Տեղում հանդիպել ենք քոլեջի ուսանողներին, որ զբոսաշրջություն են սովորում դուալ ուսուցմամբ և իրենց կրթական ծրագրի շրջանակներում հերթական շրջայցն էին անում, ընդ որում, ավելի բարձր կուրսերի սովորողները ուղեկցում են ցածր կուրսի ուսանողներին՝ մեկմեկու սովորեցնելով։
Դե երեկոյան էլ սկսվում են մեր մարզիկների մրցելույթները։ Գնանք համալիր, ոգևորենք նրանց»,- գրել է նախարարը։


