ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակն ազատվել է աշխատանքից

ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակն ազատվել է աշխատանքից

ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ հայտնել է, որ այսօր եղել է իր վերջին աշխատանքային օրը` որպես ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար:

Կժդրյանը, մասնավորապես, գրել է. «Աշխատանքից ազատման դիմում գրելու որոշմանս պատճառն այն է, որ այս փուլում ցանկանում եմ ջանքերս կենտրոնացնել ուսման ու հետազոտությունների վրա` վերջապես ավարտին հասցնելով երկրորդ մագիստրոսական կրթությունս: Ցավոք, ինչպես ցույց տվեցին ժամանակն ու փորձը, լարված աշխատանքին զուգահեռ դա լիարժեքորեն իրականացնելը բավական բարդ է։

Վստահ եմ, որ այն ձևաչափերն ու հարթակները, որ տեղեկատվության համար պատասխանատու թիմի հետ հասցրել ենք մշակել այս ընթացքում, կտան իրենց արդյունքներն ապագայում։ Կարծում եմ՝ այս ընթացքում տարբեր գործընկերների հետ ձևավորված համագործակցությունը ևս արդյունավետ աշխատանքի գրավական կդառնա: Շուտով նոր ու հետաքրքիր ձևաչափեր, ոլորտային քննարկումներ և միջոցառումներ են սպասվում, որոնք, կարծում եմ, շատերիդ դուր կգան:

Շնորհակալ եմ նախարար Արայիկ Հարությունյանին այս աշխատանքն ինձ վստահելու համար»:

  • Կիսվել: