երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն արձակուրդ կմեկնի

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն արձակուրդ կմեկնի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին տրամադրվում է 10 աշխատանքային օրով արձակուրդ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

Որոշման մեջ մասնավորապես ասված է. 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝

1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր՝ 2022 թվականի հուլիսի 18-29-ը ներառյալ:

2. Վահրամ Դումանյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը»:

  • Կիսվել: