երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
50 տոկոսի չափով հավելավճար կստանա ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 6 տոկոսը. Վահրամ Դումանյան

50 տոկոսի չափով հավելավճար կստանա ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 6 տոկոսը. Վահրամ Դումանյան

Տեղի է ունեցել ուսուցիչների ատեստավորման հերթական փուլը: Կառավարության նիստի ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ բողոքարկման փուլը ևս ավարտվել է:

«Ուսուցչական կազմի և այն առարկայացանկը, որով կարող էին ատեստավորվել, շահառուների ընդհանուր թիվը կազմել է 29 441: Ատեստավորման համար գրանցվել են 3886-ը: Նախորդ տարի շահառուների ընդհանուր թիվը կազմել է 15 417, գրանցվել է շահառուների թվի շուրջ 9 տոկոսը: Այս տարի գրանցվել է շուրջ 13 տոկոսը: Այս տարվա մասնակիցների թիվը կազմել է գրանցվածների 60 տոկոսը՝ 2300 մասնակից»,- ասաց նա:

Ընդհանուր առմամբ ատեստավորվել է մասնակիցների 2/3-ը կամ 66 տոկոսը:

«30 տոկոսի չափով հավելավճար կստանա մասնակիցների 23 տոկոսը, 40 տոկոս՝ մասնակիցների 17 տոկոսը, և 50 տոկոս՝ 6 տոկոսը»,- ասաց Դումանյանը:

ՀՀ վարչապետ Փաշինյանն էլ հորդորեց քաջալերել ուսուցիչներին մասնակցել գործընթացին:

  • Կիսվել: