երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Կենտրոնական բանկը պաշտոնապես շրջանառության մեջ է դրել Օհան Դուրյանի հոբելյանի առիթով թողարկված արծաթե հուշադրամը

Կենտրոնական բանկը պաշտոնապես շրջանառության մեջ է դրել Օհան Դուրյանի հոբելյանի առիթով թողարկված արծաթե հուշադրամը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված Կենտրոնական բանկի թողարկած արծաթե հուշադրամի ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Հայփոստի» թողարկած նամականիշի շնորհանդեսը։

Շնորհանդեսին ներկա է եղել նաև ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ով իր ելույթում նշել է, որ ՀՀ կենտրոնական բանկի համար մեծ պատիվ է նշանավոր երաժշտին նվիրված միջոցառմանը մասնակցելը։

«Մենք մշտապես կարևորում ենք հայկական մշակույթի գործիչների հիշատակի հավերժացումն ու հանրահռչակումը՝ թողարկելով հուշադրամներ: Կենտրոնական բանկն այսօր պաշտոնապես շրջանառության մեջ է դնում մաեստրո Դուրյանի հոբելյանի առիթով թողարկված արծաթե հուշադրամը»,-ասել է ԿԲ նախագահը:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Օհան Դուրյանի տուն-թանգարանին է փոխանցել հուշադրամի մեկ օրինակ:

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Օհան Դուրյանի հեղինակած «Ունիվերսալիզմ» ստեղծագործությունից մի հատված և նրա ստորագրությունը, դարձերեսին մեծատաղանդ երաժշտի դիմանկարն է և հանդիսատեսին գերող ու հմայող «խոսող» ձեռքերը:

Թողարկման օրը` 13 սեպտեմբերի 2022թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

 

  • Կիսվել: