շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կենտրոնում լայնակի բոլոր լարանցումները կիջեցվեն գետնի տակ Ամիրյան փողոցի օրինակով

Կենտրոնում լայնակի բոլոր լարանցումները կիջեցվեն գետնի տակ Ամիրյան փողոցի օրինակով

Երևանի Թումանյան և Վարդանանց փողոցներում լարերը գետնի տակ անցկացնելու պրոցեսը շարունակվում է: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը:

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նկատեց, որ պետք է նաև զուգահեռ աշխատանք իրականացնել Կենտրոն վարչական շրջանում՝ Ամիրյան փողոցի օրինակով լայնակի բոլոր լարանցումները գետնի տակ իջեցնելու նպատակով:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հաստատեց. «Բոլորի հետ պետք է խոսել, երբ որ մենք լարերը անցկացնում ենք գետնի տակ, մասնավոր բոլոր լարերն էլ իմանան (մասնավոր լարերի տերերը - խմբ.), որ նույնպես պետք է այդ պրոցեսի մասնակից լինեն: Այսինքն՝ չենք կարող այնտեղ աշխատանք անել, ու ինչ-որ մի բան կախված մնա»:

  • Կիսվել: