Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից իմ նկատմամբ իբր բռնություն կիրառելու վերաբերյալ տեսանյութը հումորային է. պարզաբանում
Հարգելի´ ընկերներ, համացանցում ակտիվ տարածվում է իմ մասնակցությամբ տեսանյութ, որտեղ, ըստ մամուլի, իմ նկատմամբ բռնություն է կիրառվում Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում է գրել տեսանյութի մասնակից Արթուր Հովակիմյանը
"Ուզում եմ տեղեկացնել, որ տեսանյութն ունի հումորային բնույթ, իմ նկատմամբ բռնություն չի իրագործվել և ես որևէ բողոք չունեմ:
Սիրում եմ բոլորիդ ու շնորհակալ եմ այսքան նամակների ու զանգերի համար...
Եկեք հումորը չքաղաքականացնենք...",-գրել է նա։


