ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կենսաթոշակների վճարումները կիրականացվեն օգոստոսի 4-20-ը՝ առաքման միջոցով

Կենսաթոշակների վճարումները կիրականացվեն օգոստոսի 4-20-ը՝ առաքման միջոցով

Հաշվի առնելով կենսաթոշակային տարիքի անձանց՝ կորոնավիրուսի տարածման ռիսկային խմբում գտնվելու հանգամանքը՝ հանրապետությունում այս ամիս ևս կենսաթոշակի (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում, փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով:

«Հայփոստից» հայտնու են, որ սա թույլ կտա խուսափել բաժանմունքներում մարդկանց կուտակումներից:

 

Փոստային բաժանմունքները օգոստոսի կենսաթոշակների վճարումները կիրականացնեն օգոստոսի 4-ից մինչև 20-ը ներառյալ:

Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստների) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի կենսաթոշակառուի (նպաստառուի) հաշվառման հասցեն սպասարկող փոստային բաժանմունքում, օգոստոսի 10-ից սկսած՝ խստագույնս պահպանելով համավարակի տարածման կանխարգելման կանոնները:

  • Կիսվել: