հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Կենսաթոշակառուներին սպասարկելուց առաջ և հետո խանութները պետք է ախտահանվեն. Վարոս Սիմոնյան

Կենսաթոշակառուներին սպասարկելուց առաջ և հետո խանութները պետք է ախտահանվեն. Վարոս Սիմոնյան

Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանն այսօրվա ասուլիսում պարզաբանեց Պարետի նոր որոշումը՝ տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումների մասին:

Նա նշեց, որ երկու օր առաջ ընդունված որոշումը ուժը կորցրել է:

Փոխնախարարի խոսքով՝ ցանկում նշված են այն նոր գործունեության տեսակները, որոնք թույլատրվում են իրականացնել ՀՀ տարածքում, արգելվում են կամ կարող են իրականացվել հեռահար-առցանց  եղանակով։

Այն ընկերությունները, որոնք շարունակում են գործունեությունը, ըստ նրա, պետք է խստորեն հետևեն անվտանգության այն կանոներին, որոնք նշված են որոշման ուղեցույցում, որպեսզի զերծ մնան կորոնավիրուսի տարածումից։

Վարոս Սիմոնյանը հայտնեց, որ հրապարկված նոր որոշման ցանկից հանվել են տնտեսական գործունեության տեսակներ, որոնք այս պահին ոչ անքան անհրաժեշտ են, միևնույն  ժամանակ՝ ավելացել են  այն տնտեսական գործունեության տեսակները, որոնք հանդիսանում են օժանդակող, այսինքն՝ ապահովում են, օրինակ, պարենային ապրանքների անխափան աշխատանքը։

Նոր որոշմամբ, օրինակ, թույլատրվել է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումն ու նորոգումը, ավտոմեքենաների մասերի, պարագաների մանրածախ առևտուրը, մոտոցիկլետների մասերի և պարագաների մանրածախ առևտուր: Պարետի նախորդ որոշմամբ այս տնտեսական գործունեության տեսակները արգելված էին:

Միևնույն ժամանակ, թույլատրվել է կենդանիների կերերի և բույսերի, ծաղիկների առևտուրը:

Նոր որոշմամբ՝ պարենային ոլորտում աշխատող յուրաքանչյուր տնտեսվարող առավոտյան ժամը 10.00-12.00-ը պետք է սպասարկի միայն կենսաթոշակառուներին,  սպասարկումից առաջ և հետո պետք է ախտահանի խանութի տարածքը:

  • Կիսվել: