շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Կդադարեցվի «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի տպագրությունը

Կդադարեցվի «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի տպագրությունը

Ծախսարդյունավետության նվազ մակարդակի պատճառով որոշում է կայացվել 2023 թվականի հունիսի 1-ից դադարեցնել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի և «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթի տպագրությունը։

Որոշումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի 2022թ. ֆինանսական ցուցանիշների ամփոփ հաշվարկով և ծախսարդյունավետության նվազ մակարդակով, ու դրանցով պայմանավորված էլ` առաջացել է թերթերի տպագրության դադարեցման անհրաժեշտությունը։ Նշված տպագրությունների ֆինանսական ռեսուրսները հետ չեն վերցվում, այլ ուղղվելու են նոր ծրագրերի և նախագծերի իրականացմանը։

Դրանով պայմանավորված որոշում է կայացվել որոշակի փոփոխությունների ու արդիականացման ենթարկել նաև «Արմենպրես» լրատվական գործակալության աշխատանքը։ Պարսկերենով, վրացերենով ու չինարենով լրատվություն տրամադրելու նպատակով որոշվել է փոփոխության ենթարկել լրատվական գործակալության հաստիքացուցակը։

  • Կիսվել: