Կայան բնակավայրի դպրոցում երկրաշարժի և հրդեհի դեպքում տարհանման աշխատանքների իրականացման պարապմունք է անցկացվել
ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատանքային խմբի կողմից Իջևան համայնքի Կայան բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվել է «ԱԻ և ՔՊ հիմնահարցեր, երկրաշարժի դեպքում վարվելակերպի և հրդեհային անվտանգության կանոնները» թեմայով սեմինար-պարապմունք։
Պարապմունքի ընթացքում ՄՓՎ աշխատանքային խումբն ուսուցչական կազմին և աշակերտներին ծանոթացրել է ուսումնական հաստատություններում երկրաշարժի և հրդեհի դեպքում տարհանման աշխատանքների իրականացման և անվտանգության կանոնների պահպանման հարցերին, քաղաքացիական պաշտպանության ազդանշաններին, մարզին սպառնացող տարերային արտակարգ դեպքերին։
Դպրոցում հրդեհային անվտանգության կազմավորման անդամների հետ անց են կացվել նաև տեսական և գործնական պարապմունքներ՝ հրդեհաշիջման սկզբնական միջոցների օգտագործման վերաբերյալ։
ՄՓՎ աշխատանքային խմբի անդամները հարց ու պատասխանի միջոցով ստուգել են անձնակազմի գիտելիքները, ուսուցչական կազմի և աշակերտների պատրաստվածությունը։


