երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կայացել է Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը

Կայացել է Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը

ազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշարի բացումը տեղի ունեցավ այսօր սպարապետի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
 
Միջոցառման ընթացքում հնչեց ՀՀ օրհներգը, որը կատարեց ՀՀ ԶՈւ նվագախումբը։
 
Հանդիսավոր բացմանն ու խաղին ներկա են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նրա տեղակալ Արման Սարգսյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը, Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ինչպես նաև մի շարք զինվորականներ։
 
Հիշեցնենք, որ սպարապետ Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին, Արարատում։

  • Կիսվել: