շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մեկ ոստիկանի՝ խիստ նկատողություն հայտարարելու, 4-ին՝ ծառայությունից ազատելու առաջարկ է արվել

Մեկ ոստիկանի՝ խիստ նկատողություն հայտարարելու, 4-ին՝ ծառայությունից ազատելու առաջարկ է արվել

Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի տարեվերջյան նիստը, որը վարում էր ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը։

Մասնակցում էին ՆԳՆ իրավաբանական վարչության պետը, ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողը, ինչպես և ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության ութ աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պարտականությունների ժամանակավոր կատարողին` մեկ ծառայողի նկատմամբ կիրառելու «Խիստ նկատողություն», չորսի նկատմամբ՝ «Ծառայությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ երեքի մասով նիստը հետաձգվել է։

  • Կիսվել: