ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կաթողիկոսը ցավակցություն է հայտնել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին

Կաթողիկոսը ցավակցություն է հայտնել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին հուլիսի 6-ին Կամչատկայում (Ռուսաստանի Դաշնություն) տեղի ունեցած ավիավթարի առիթով։

Նորին Սրբությունը Ռուսաստանի ողջ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին փոխանցել է Հայոց Եկեղեցու հոգևոր դասի և հայ ժողովրդի վշտակցությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցել է Բարձրյալ Տիրոջը երկնային օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնել ողբերգության հետևանքով զոհվածների հոգիները։

ԱՒԱՆԴԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՄԲ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ցաւակցութիւններն է յղել
Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Պատրիարքին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցագիր է յղել Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Կիրիլ Պատրիարքին՝ յուլիսի 6-ին Կամչատկայում (Ռուսաստանի Դաշնութիւն) տեղի ունեցած աւիաւթարի առիթով։
Նորին Սրբութիւնը Ռուսաստանի ողջ ժողովրդին, զոհուածների ընտանիքներին ու հարազատներին փոխանցել է Հայոց Եկեղեցու հոգեւոր դասի եւ հայ ժողովրդի վշտակցութիւնը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցել է Բարձրեալ Տիրոջը երկնային օթեւաններում խաղաղութեան մէջ հանգչեցնել ողբերգութեան հետեւանքով զոհուածների հոգիները։

  • Կիսվել: