չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կասեցվել է որոշ գեղեցկության սրահների գործունեությունը

Կասեցվել է որոշ գեղեցկության սրահների գործունեությունը

Անվտանգության կանոնների խախտումների պատճառով ժամանակավոր կասեցման ենթարկված տնտեսվարողների թվում զգալի մաս են կազմում գեղեցկության սրահները։

Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, ելնելով վերջիններիս ծառայությունների առանձնահատկություններից` պարետի որոշմամբ այդպիսի գործունեության համար անվտանգության հատուկ կանոններ են սահմանվել։

Մինչդեռ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումների արդյունքները եւ ԱԱՏՄ թեժ գծով ստացված զանգերը վկայում են, որ այս ոլորտում տարատեսակ խախտումներ կան։

Պարետի կողմից կայացված կասեցման որոշումները ԱԱՏՄ արձանագրած խախտումները վերացնելու նպատակ ունեն։

  • Կիսվել: