ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կասեցվել է մի քանի դեղի գրանցումը Հայաստանում

Կասեցվել է մի քանի դեղի գրանցումը Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարի 28.07.2020թ. 2515-Ա հրամանով կասեցվել է Հնդկաստանի «Պերդաման Ֆարմասյուտիկալս Պվտ. ՍՊԸ, Գ/5 և Գ/6 Գորվա Բ.Ի.Դ.Ս., ք. Վադոդարա-390 016, մասն. Վադոդարա, Պերդաման Ֆարմասյուտիկալս Պվտ. ՍՊԸ, Լեվել-11, Ա-111, Հիմալայա Հաուս, ԿԳ Մարգ, Քաննոթ Փլեյս, Նյու Դելի – 110001 (Հնդկաստան)-ի համար» դեղագործական ընկերության արտադրության՝

 

«ԴիաՄար-Մ, մետֆորմին (մետֆորմինի հիդրոքլորիդ), գլիմեպիրիդ, դեղահատեր, 500մգ+2մգ; (100/10x10/) բլիստերում»,

 

«ԴիաՄետ Ֆ, մետֆորմին (մետֆորմինի հիդրոքլորիդ), դեղահատեր թաղանթապատ, 1000մգ; (100/10x10/) և (150/15x10/) բլիստերում»,

«ԴիաԶոն-ՄՌ 60մգ, գլիկլազիդ, դեղահատեր կարգավորվող ձերբազատմամբ, 60մգ; (100/10x10/) բլիստերում» դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:

  • Կիսվել: