երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Կասեցվել է «Ագարակ Գրաֆ Գազ»-ին պատկանող ավտոգազալիցքավորման ճնշակայանի գործունեությունը

Կասեցվել է «Ագարակ Գրաֆ Գազ»-ին պատկանող ավտոգազալիցքավորման ճնշակայանի գործունեությունը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում ավտոգազալիցքավորման ճնշակայանում (ԱԳԼՃԿ) «ԱԳԱՐԱԿ ԳՐԱՖ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արագածոտնի մարզ, ք․ Ապարան, Բաղրամյան 1/1) հայտնաբերվել են խախտումներ։

Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է ավտոգազալիցքավորման ճնշակայանի գազաբաշխիչ աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

  • Կիսվել: