ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կարսում ձկնորսները Արաքս գետից 2 մետրանոց և 45կգ քաշով լոքո ձուկ են բռնել

Կարսում ձկնորսները Արաքս գետից 2 մետրանոց և 45կգ քաշով լոքո ձուկ են բռնել

Ներկայիս Թուրքիայի արևելքում գտնվող Կարս քաղաքում ձկնորսներն Արաքս գետից 45կգ կշռող հսկայական լոքո ձուկ են որսացել։ Ձկան երկարությունը կազմել է մոտ 2 մ։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Ձկնորս եղբայրները ձկան հետ լուսանկարվել են Կարսի հայկական պատմական Քարե կամուրջի վրա (Վարդանի կամուրջ)։   

Նրանք նշել են, որ նմանատիպ խոշոր ձկներ որսում են իրենց պատրաստած հատուկ ձկնորսական կարթերով։ Իսկ այս ձուկը հյուրասիրելու են իրենց ընկերներին։

Ձկնորսների խոսքով՝ լոքոն Կարսի շրջակայքում տարածված հայտնի ձկնատեսակներից է։

  • Կիսվել: