շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ոստիկանները բերման ենթարկեցին նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին

Ոստիկանները բերման ենթարկեցին նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի գլխավորած երթի ժամանակ, Հաղթանակի կամրջի մոտ, կարմիր բերետավորները սկսեցին ազատել փողոցը եւ բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: Ի թիվս այլոց, հավաքի վայրից ուժ կիրառելով հեռացրին նաեւ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երբ երթը Մաշտոցի պողոտայից հասավ Հաղթանակի կամրջի մոտ, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց շրջափակել բոլոր ուղղություններով և պարալիզացնել երթևեկությունը։

Ոստիկանությունը հորդորեց  բացել երթևեկությունը, այնուհետև սկսեց բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։

Նշենք, որ այս պահին ընդդիմադիր  շարժումը Ֆրանսիայի հրապարակից 4 ուղղություններով երթ է իրականացնում:

  • Կիսվել: