Կարմիրբերետավորները եկեղեցու բակից բերման ենթարկեցին մի քաղաքացու
Քիչ առաջ կարմիրբերետվորները Սուրբ Աննա եկեղեցու բակից բերման ենթարկեցին քաղաքացիներից մեկին, որը ոչինչ չէր անում, հանգիստ կնգնած էր:
Այստեղ է նաեւ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, ով դիմելով ոստիկաններին ասաց. «Ես ձեզ հստակ ասում եմ կարմիր բերետներով մարդիկ, ձեր արագ գործողությունները լրիվ ապօրինի են: Ձեզ խաղաղ ու հանգիստ պահեք: Դուք գերու հոգեւբանությամբ չշարժվեք: Կանգնած մարդուն ապօրինի տարաք: Եթե ուզում եք վախեցնել,մ իմացեք, որ ավելի շատ վխենալու եք: Այն վախեցածը, որ ձեզ ուղարկել է այստեղ, նրան պետք է տանեք, այդ աղետը պետք է տանեք, որ իր վախերը ձեզանով չփորձի թաքցնել, չլինեք այդ պատնեշը: Դուք էլ գաք, ձեզ էլ դիմադրություն կլինի: Փորձեք ու կստանաք: Ձեզ հանդարտ ու հանգիստ պահեք, ապօրինի գործողություններ չեք անելու»:
Նախօրեին Հանրապետության հրապարակում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ բաց պետք է մնան միայն Լոռի և Տավուշ գնացող ճանապարհները։ «Մնացած բոլոր հնարավոր և անհնար տարբերակներով, Մեղրիից սկսած, բոլոր տեղերում անհնազանդության գործողություններ են տեղի ունենալու։ Բոլոր տեղերում։ Ես ժամը 08։15 լինելու եմ Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ մինչ այդ իմ անելիքը կատարա:
Մենք պետք է ճնշում գործադրենք, չթողնենք իրենց որևէ հնարավորություն՝ աշխատանքի գալու, որովհետև նրանք աշխատանք չունեն, վաղուց ազատված են էդ գործից, պատասխանատվություն չեն կրում ոչ մի բանի համար։ Ե՛վ բարոյապես, և՛ իրավապես ամբողջությամբ ինքնազրկել են իրենց՝ լինելու այն պաաշտոնյաները, որոնց դուք վարձել եք։ Իրենց բառերն եմ ասում․ դուք վարձել եք իրենց, ժողովո՛ւրդ, և այդ վարձի գինն իրենք պետք է վճարեն»,- հայտարարել էր նա:


