ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կարգալույծ է հռչակվել Տ. Սիփան վարդապետ Գևորգյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Սիփան վարդապետ Գևորգյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ․ Սիփան վարդապետ Գևորգյանը՝ ծառայության վայրն ինքնակամ լքելու կարգազանց ընթացքի համար։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արթուր Գևորգյան ավազանի անունով:

  • Կիսվել: