չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կարևորվել է խաղաղության ապահովման և կոնֆլիկտների լուծման գործընթացներում կանանց ներգրավվածությունը

Կարևորվել է խաղաղության ապահովման և կոնֆլիկտների լուծման գործընթացներում կանանց ներգրավվածությունը

Միջխորհրդարանական Միության 144-րդ վեհաժողովի շրջանակներում ՀՀ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը մասնակցել է «Կին պատգամավորների ֆորումին», որտեղ քննարկվել է «Խաղաղ գործընթացների վերաիմաստավորում և վերասահմանում կայուն խաղաղության ապահովման նպատակով» բանաձի նախագիծը: Այդ մասին ասված է պատգամավորի Ֆեյսբուքի էջում։

«Քննարկման ընթացքում մասնակիցներն ընդգծեցին խաղաղության ապահովման և կոնֆլիկտների լուծման գործընթացներում կանանց ներգրավվածության կարևորությունը»,- նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: