ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կարևոր է, որ յուրաքանչյուրը գիտակցի սեփական երկրի և ազգի ապագայի համար իր պատասխանատվությունը. Ռուբեն Վարդանյան

Կարևոր է, որ յուրաքանչյուրը գիտակցի սեփական երկրի և ազգի ապագայի համար իր պատասխանատվությունը. Ռուբեն Վարդանյան

Հայտնի ձեռնարկատեր, բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ավարտում է Հայաստանի եւ հայության բոլոր մտածող եւ ոչ անտարբեր մարդկանց՝ իրենց երկրի եւ ազգի ապագայի համար պատասխանատվությանը նվիրված հայեցակարգային հոդվածի աշխատանքները: Այս մասին ասված է Վարդանյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Վարդանյանը համոզված է, որ եկել է պահը, որպեսզի միասնաբար իմաստավորի վերջին 30 տարիների, անցյալի և ընթացիկ տարվա իրադարձությունները և վերլուծելով բոլոր սխալներն ու ձեռքբերումները՝ որոշակի արդյունք լինի:

"Այժմ կարևոր է մեզանից յուրաքանչյուրին գիտակցել մեր պատասխանատվությունը ոչ միայն սեփական ապագայի և մեր մերձավորների ապագայի, այլ նաև մեր երկրի ու ազգի ապագայի համար։ Եվ դա ամպագորգոռ ու գեղեցիկ հայտարարություն չէ՝ մենք պարզապես այլ ճանապարհ չունենք այն պայմաններում, որտեղ հայտնվել ենք", - ընդգծում է նա։

Վարդանյանն իր մտքի հաստատմանը որպես օրինակ է բերում Գերմանիայում նացիզմի ամենահայտնի հակառակորդներից մեկի՝ բողոքական աստվածաբան Մարտին Նիմելլերի հայտնի արտահայտությունը:

"Երբ նացիստները եկան կոմունիստների հետևից, ես լռում էի, ես հո կոմունիստ չեմ։ Հետո նրանք եկան սոցիալ-դեմոկրատների հետևից, ես լռում էի, ես հո Սոցիալ-դեմոկրատ չեմ ։ Հետո նրանք եկան արհմիութենական գործիչների հետևից, ես լռում էի, ես էլ արհմիության անդամ չեմ։ Հետո նրանք եկան հրեաների հետևից, ես լռում էի, ես հրեա չեմ։ Իսկ հետո նրանք եկան իմ հետևից, և այլևս չկար մեկը, ով կարող էր բողոքել"։

Ցավալի է, որ այսօր շատ հայեր առաջնորդվում են նույն տրամաբանությամբ. երբ պատերազմը սպառնում է Սյունիքին, ինչ ինչ, չէ որ ես ապրում եմ Տավուշում, երբ Լիբանանի հայ համայնքը կանգնած է անհետացման եզրին, ինձ ինչ՝ չէ որ ես լիբանանահայ չեմ և այլն:

"Ես անկեղծ ապշած եմ այն անտարբերությունից, որը տիրում է մեր երկրում և Հայկական աշխարհում։ Երբ հայերի մեծամասնությունը (80% - ը, անցկացված հարցումների տվյալներով) հանգիստ են ընկալում պատերազմում կրած պարտությունը և Արցախի հողերի մեծ մասի կորուստը, դա խոսում է միասնության և հավաքական պատասխանատվության կորստի մասին։ Ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես ենք մենք պատասխանելու մեր թոռներին տասնյակ տարիներ հետո, թե ինչ ենք մենք արել այս ընթացքում, եւ ինչպես ենք մենք դա թույլ տվել",- վրդովվել է Վարդանյանը։

Ռուբեն Վարդանյանը վստահեցնում է՝ այն ամենն, ինչ նա ցանկանում է, անել առավելագույնը, ինչին նա ընդունակ է՝ ի շահ իր հայրենիքի եւ իր ժողովրդի եւ օգտակար լինել նրանց ցանկացած որակում:

"Մենք ձեռնամուխ ենք լինում կոնկրետ նախագծերի և նախաձեռնությունների իրականացմանը, որոնց մասին առաջիկայում կսկսենք խոսել":



  • Կիսվել: