կիրակի, հուլիս 19
19 / 7 / 2026
Կարդացեք, նոր խոսեք, որ անհեթեթ իրավիճակում չհայտնվեք. Գեմաֆին Գասպարյանը՝ առարկայական չափորոշիչների մասին

Կարդացեք, նոր խոսեք, որ անհեթեթ իրավիճակում չհայտնվեք. Գեմաֆին Գասպարյանը՝ առարկայական չափորոշիչների մասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Գեմաֆին Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կրթական չափորոշիչներին ու նոր հայեցակարգին, մասնավորապես՝ կապված ՛՛Հայոց պատմություն՛՛ առարկայի հետ:

Նա նշել է. ՛՛Քանի որ բարի համբավ ունեցող մարդիկ ևս գրում էին Հայկական լեռնաշխարհը կրթական չափորոշիչներում այլ ձևակերպմամբ ներկայացնելու մասին, մի տեսակ չհավատալով բացեցի չափորոշիչները և կարդացի (նկ1 և նկ2): Հայոց Պատմության դասընթացը սկսվում է 7-րդ դասարանից և հենց ներածության մեջ գրված է` Հայկական լեռնաշխարհը որպես հայկական քաղաքակրթության բնօրրան: Հայերի տեղաբնիկ ծագումնաբանությունը (մնացածը նկարում), նաև ասեմ, որ ոչ մի տեղ չափորոշիչների մեջ այլ եզրույթ քան Հայկական լեռնաշխարհ չեմ հանդիպել և էդ բնական է:

Երկրորդ անհանգստությունը ֆիդայական ազգային ազատագրական շարժումների բացակայության մասին էր, որ 11-րդ դասարանի 3-ում էլ և հատկապես 4-րդ թեմայում նշված է` զինված պայքար. հայդուկային շարժումից մինչև համընդհանուր ապստամբության գաղափար (նկար 2): Ասեմ, որ հայդուկային շարժումը նույն ֆիդայական շարժումն է, ուղղակի ֆիդայի արաբերենից փոխառություն է, հայդուկ` սերբերենից:

Հետևություն. կարդացեք` նոր խոսեք, որ անհեթեթ իրավիճակում չհայտնվեք՛՛:

Գասպարյանը նաև լուսանկարներ է հրապարակել, որոնք ներկայացնում ենք ստորև.

  • Կիսվել: