չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Կառավարության նիստերին չհրավիրելը համարում եմ խիստ դրական Թաթոյանի առողջության համար. Հովհաննիսյան

Կառավարության նիստերին չհրավիրելը համարում եմ խիստ դրական Թաթոյանի առողջության համար. Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանի ղեկավարած կառույցի հետ կապված՝ կառավարության ընդունած որոշումներին:

«Արման Թաթոյանը իսկապես պարկեշտ ու բարեխիղճ պաշտոնյա է: Ընդ որում՝ չեմ գովելու նրա հատկապես այս օրերի աշխատանքը, համարում եմ, որ դա իր պարտականությունն է, որը ի տարբերություն այս երկրի մյուս ԲՈԼՈՐ ինստուտուտների, նա պատշաճ կատարում է: Այս հատկանիշները լիովին բավարար են, որ երկիրը կործանած խունտան գենետիկ անհամատեղելիություն ունենա նրա հետ:

Կառավարության նիստերին չհրավիրելը համարում եմ խիստ դրական Թաթոյանի առողջության համար. ինտելեկտուալ հյուծում չի ստանա: Իսկ այ ֆինանսավորման կրճատման որոշումը ակնհայտ է իր խտրական ու հակասահմանադրական էությամբ: Ես եմ եղել ՀՀ արդարադատության այն նախարարը, որն այս երաշխիքները զեկուցել է խորհրդարանում ու ներկայացրել դրանց անհրաժեշտությունը»,-գրել է Արփինե Հովհաննիսյանը:

  • Կիսվել: