հինգշաբթի, սեպտեմբեր 3
3 / 9 / 2026
Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտից 5 անձ է բերման ենթարկվել

Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտից 5 անձ է բերման ենթարկվել

Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտից, որտեղ «Դիմադրություն» շարժման անդամները բողոքի ակցիա են իրականացնում, 5 անձ է բերման ենթարկվել։

Ոստիկանությունից հայտնում են․ «5 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին»:

Ավելի վաղ ընդդիմադիրները հայտարարել են, որ այս շաբաթվա ընթացքում «Դիմադրություն» շարժումը նախատեսում է շրջել ՀՀ բոլոր պետական հաստատություններով, հանդիպել տարբեր քաղաքական ուժերի և ներկայացնել օրեր առաջ հնչեցրած կետերը, որոնք կարմիր գիծ են հայ ժողովրդի համար։

 

  • Կիսվել: