չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Կաքավաձոր թաղամասի Ջրառատ փողոցում այրվել է մոտ 250 հակ անասնակեր

Կաքավաձոր թաղամասի Ջրառատ փողոցում այրվել է մոտ 250 հակ անասնակեր

Օգոստոսի 17-ին, ժամը 13։49-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր թաղամասի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կաքավաձոր թաղամասի Ջրառատ փողոցում գտնվող շինություններից մեկի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:21-ին, մարվել՝ 16։54-ին: Այրվել է մոտ 250 հակ անասնակեր։

  • Կիսվել: