շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կապանում բախվել են Ford Fokus-ն ու Volkswagen Golf-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Կապանում բախվել են Ford Fokus-ն ու Volkswagen Golf-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:   Ժամը 19:30-ի սահմաններում, Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 22 շենքի դիմաց, բախվել են Կապանի բնակիչներ, 21-ամյա Մուշեղ Լաչինյանի վարած Volkswagen Golf մակնիշի և 37-ամյա Աննա Օհանջանյանի վարած Ford Fokus մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն:   Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:  

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: