հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
Կապանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Նորաշենիկում

Կապանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Նորաշենիկում

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 19-ին Սյունիքի մարզի Նորաշենիկ բնակավայրում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Սամվել Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

  • Կիսվել: