Կապանի ԲԿ-ի տարածքում կկառուցվի նոր պոլիկլինիկա․ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԲԿ-ի նորանշանակ տնօրենի և բուժանձնակազմի հետ
Նախարար Անահիտ Ավանեսյանը սյունիքյան այցի շրջանակում հանդիպել է Կապանի ԲԿ֊ի նորանշանակ տնօրեն Արսեն Բաբայանի և բուժանձնակազմի հետ։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Նախարարը վստահեցրել է, որ համատեղ ջանքերով կլուծվեն առկա խնդիրները և Կապանի ԲԿ-ն` որպես մարզկենտրոնի բնակչությանը սպասարկող բուժհաստատություն, կտրամադրի որակյալ ծառայություններ։
Կապանի ԲԿ-ի տարածքում կկառուցվի նոր պոլիկլինիկա, բուժհաստատությունը կհամալրվի նոր անհրաժեշտ սարքավորումներով և կկառուցվի նոր դիահերձարան։