կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Կապան-Տաթև ճանապարհին «Ford Transit» բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհամերձ հատվածում

Կապան-Տաթև ճանապարհին «Ford Transit» բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհամերձ հատվածում

Ապրիլի 10-ին, ժամը 23։55-ին քաղաքացին դիմել է Սյունիքի մարզի Աղվանիի հենակետ առ այն, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 42-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Վ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհամերձ հատվածում։

Փրկարարները քարշակման միջոցով բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

  • Կիսվել: