շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սյունիքի մարզում տեղում է ձյուն.  Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Տիգրանաշենի ոլորաններում մերկասառույց է

Սյունիքի մարզում տեղում է ձյուն. Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Տիգրանաշենի ոլորաններում մերկասառույց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար։Կապան-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար:

Սյունիքի մարզում, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: