երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 14-ին, ժամը 15։17-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի տներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բարաբաթում թաղամասի տներից մեկի տանիքում (մոտ 80 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:55-ին, մարվել՝ 16:12-ին: Այրվել են տանիքի մոտ 30 քմ փայտե կառուցատարրերը:

  • Կիսվել: