շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կանխվել է մեծ քանակությամբ ոչ սպանդանոցային ծագման մսի տեղափոխումը իրացման ցանց. ՍԱՏՄ

Կանխվել է մեծ քանակությամբ ոչ սպանդանոցային ծագման մսի տեղափոխումը իրացման ցանց. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների և ՀՀ ոստիկանության խստացված վերահսկողական միջոցառումների ընթացքում այսօր կանխվել է մեծ քանակությամբ ոչ սպանդանոցային ծագման մսի տեղափոխումը իրացման ցանց:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան-Երևան մայրուղու անցակետում կանգնեցված մեքենայում հայտնաբերվել է 9 գլուխ՝ 1200 կգ, տավարի մսեղիք, որը տեղափոխվել է առանց անասնաբուժական 5-րդ ձևի ուղեկցության:

ՍԱՏՄ տեսուչի կողմից կազմվել է արձանագրություն տեղափոխող անձի վերաբերյալ, որը կենթարկվի վարչական պատասխանատվության:

Նաև տրվել է հայտնաբերված մսեղիքն օգտահանելու կամ ոչնչացնելու մասին կարգադրագիր:

«Միսը չի կարող իրացվել առանց ձև 5-ի առկայության»,-հիշեցնում են ՍԱՏՄ-ից:

Нет описания фото.

  • Կիսվել: