շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կանգնած ուղևորներ փոխադրելը կարգվելի, եթե տրանսպորտի երկարությունը պակաս է 9 մետրից

Կանգնած ուղևորներ փոխադրելը կարգվելի, եթե տրանսպորտի երկարությունը պակաս է 9 մետրից

Մայիսի 18-ից կգործի հանրային տրանսպորտը, սակայն կանգնած ուղևորներ փոխադրելը կարգվելի, եթե տրանսպորտի երկարությունը պակաս է 9 մետրից։ Այս մասին այսօր ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։

«Բոլոր չարգելված գործունեության տեսակները թույլատրվելու են իրականացնել միայն այն պարագայում, եթե լիովին կատարեն, ապահովեն պարետի որոշմամբ սահմանված կանոնները: Հանրային տրանսպորտում արգելվում է կանգնած երթևեկում կազմակերպելը՝ բացառությամբ, եթե տրանսպորտային միջոցը 9 մետրից երկար է: Հանրային տրանսպորտի մեջ մուտքի մոտ պետք է լինեն ախտահանիչ նյութեր: Հանրային տրանսպորտում պարտադիր է կրել անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակները և ձեռնոցները: Մուտքից առաջ անհրաժեշտ է ախտահանել ձեռքերն այդ ախտահանիչ միջոցներով»,-ասաց Սիմոնյանը՝ ներկայացնելով չարգելված տնտեսական գործունեության տեսակներում անվտանգության նոր կանոնները::

Նշենք, որ պարետի որոշմամբ, հանրային բաց տարածքներում դիմակի առկայությունը պարտադիր է: Սա նշանակում է՝ բոլոր այն մարդիկ, որոնք տանից դուրս են գալիս, պետք է դիմակ ունենան։

  • Կիսվել: