կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Կանեփ-կակաչ-2021» միջոցառման օգոստոսի 17-ից 18-ի արդյունքները (տեսանյութ)

«Կանեփ-կակաչ-2021» միջոցառման օգոստոսի 17-ից 18-ի արդյունքները (տեսանյութ)

Օգոստոսի 10-ից մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է Հայաստանում  շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող, վայրաճ բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումը, ինչպես և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի  կանխումը, հայտնաբերումը և բացահայտումը:

Օգոստոսի 17-ից 18-ը հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է  2768 կգ վայրաճ կանեփի զանգված: Տնամերձ 7 հողամասից հայտնաբերվել է կանեփի 93 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է  մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա և մեթադոնի 2 հաբ: Իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։  Հայտնաբերվել է  7 հետախուզվող: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

  • Կիսվել: