կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կան մասունքներ, որ մի քանի անգամ փորձաքննվել են ու նույնականացվել, բայց հարազատները հրաժարվում են հուղարկավորել․ Ավանեսյան

Կան մասունքներ, որ մի քանի անգամ փորձաքննվել են ու նույնականացվել, բայց հարազատները հրաժարվում են հուղարկավորել․ Ավանեսյան

Պատերազմների հետևանքով կան մասունքներ, որոնք մի քանի անգամ փորձաքննվել են ու արդյունքները նույնն են եղել, սակայն հարազատները հրաժարվում են հուղարկավորություն իրականացնելուց։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այդ փորձաքննություններն իրականացվել են նաև արտերկրում՝ Կարմիր խաչի աջակցությամբ ու միջնորդությամբ»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ Հայաստանում ու արտերկրում հաստատված դեպքերի մասով պետք է որոշումներ կայացնել. անգամ սառնարանային պայմաններում մասունքները տարիներով պահելը ճիշտ չէ։

«Պետք է հուղարկավորություն իրականացվի, դրանց իրականացման ֆորմատն ու սկզբունքները, որ լինեն հնարավորինս ընդունելի ու հաշվի առնվեն թեմայի բոլոր նրբություննեը, միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակնեում կորոշվեն»,- նշեց Ավանեսյանը։

Նա թվեր չհրապարակեց. քննչական գործողությունների մի հատված է ու ԱՆ-ն իրավասություն չունի հավելյալ ինֆորմացիա տրամադրելու։

Ավանեսյանն ասաց, որ պետությունն իր վրա պետք է վերցնի պատասխանատվություն՝ հողին հանձնելու մասունքները։

  • Կիսվել: