կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Կան 3-4 խոշոր ծրագրեր, որոնք Երևանում խնդիրների առումով որոշակի փոփոխություն կբերեն. Սանոսյան

Կան 3-4 խոշոր ծրագրեր, որոնք Երևանում խնդիրների առումով որոշակի փոփոխություն կբերեն. Սանոսյան

Կան 3-4 խոշոր ծրագրեր, որոնք նաև բյուջեից ֆինանսավորվում են և առաջիկայում կֆինանսավորվեն, որոնք քաղաքում, կարծում եմ, խնդիրների առումով որոշակի փոփոխություն կբերեն: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ խոսելով մայրաքաղաքի բեռնաթափման վերաբերյալ հարցին:

«Մասնավորապես, Իսակովի-Արշակունյաց ճանապարհահատվածի արդեն որոշակի գործընթաց կա: Արշակունյաց-Գարեգին Նժդեհի հատվածում կա գործընթաց, կա Նորք- Մարաշից դեպի Կենտրոն իջնող նոր կառուցվող ճանապարհահատված, որոշ այլ հատվածներում կան աշխատանքներ»,- նշեց Սանոսյանը:

 

 

  • Կիսվել: