ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կահիրեում տեղի է ունեցել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված հայորդիների հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ

Կահիրեում տեղի է ունեցել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված հայորդիների հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ

Սեպտեմբերի 18-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցել է Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի մատուցած Սուրբ Պատարագին և հանրապետական մաղթանքին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Այդ մասին հայտնում են Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունից:
 
Սուրբ Պատարագի ավարտին տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհված քաջ հայորդիների հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ:

  • Կիսվել: