չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ջրվեժ թաղամասից Ձորաղբյուր տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Ջրվեժ թաղամասից Ձորաղբյուր տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 27-ին, ժամը 23։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասից Ձորաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհին՝ «Մեր աշխարհը» ռեստորանային և հյուրանոցային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ա․ Գ․) և «Citroen Berlingo» (վարորդ՝ Ա․Գ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Ա․ Գ․-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

  • Կիսվել: