երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ջրվեժ գյուղում ավտոմեքենան շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ

Ջրվեժ գյուղում ավտոմեքենան շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ

Հունվարի 12-ին, ժամը 15:05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi» (վարորդ՝ Հ. Գ.) և «Opel» (վարորդ՝ Լ. Ա.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաները հոսանքազրկվել և գազի բալոնների փականները փակվել են տեղի ուժերով։

Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին (Չ. Ս., ծնված 1936 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

 

  • Կիսվել: